Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին

Written by

in

«Արդեն երրորդ անգամ անցկացվող ֆորումին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ / Zangezur Copper Molybdenum Combine-ը ներկա է ղեկավարության ամբողջ կազմով և հանդիսանում է միջոցառման ռազմավարական հովանավորներից մեկը։ Լինելով Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ընկերությունը՝ մենք չենք կարող սահմանափակվել միայն բիզնես գործունեությամբ. ոլորտի, տնտեսության և Հայաստանի զարգացման գործում մենք ստանձնել ենք ավելին անելու պատասխանատվություն։ Միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան աշխատելը և օրինակելի լինելը հիմք են ստեղծում պետության, հասարակության, տեղական ինքնակառավարման մարմինների և միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցության համար»։
Vardan Jhanyan-ի խոսքով՝ Ասոցիացիան կառավարության ու Ազգային ժողովի հետ ակտիվ աշխատում է օրենսդրական բացերը լրացնելու ուղղությամբ՝ ուղենիշ ունենալով հետխորհրդային երկրների, մասնավորապես Ղազախստանի հաջողված փորձը։ Նա նաև ընդգծել է, որ Ասոցիացիան նախաձեռնել է կայուն զարգացման միասնական ստանդարտի ներդրումը, որը մի քանի տասնյակ չափորոշիչներով ամեն տարի կգնահատի Հայաստանի բոլոր մետաղական հանքերի աշխատանքը։

Մանրամասները՝ տեսանյութում

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *