Գերմանիայի ԱԳ նախարար. Հարավային Կովկասը «բեկումնային պահ» է ապրում

Written by

in

Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ն, այցի նախօրեին նա Ռուսաստանին կոչ է արել չխոչընդոտել Հարավային Կովկասի երկրների մերձեցմանը Եվրոպական միության հետ։
«Հարավային Կովկասում մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը փորձում է պահպանել իր ազդեցությունը մարդկանց եւ նրանց ապագայի հաշվին։ Սակայն Ռուսաստանի հարեւանների՝ Եվրոպայի հետ մերձեցման հարցը չպետք է որոշվի Մոսկվայում։ Կարեւոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ինքնուրույն որոշեն իրենց ապագան։ Եկել է նրանց ձայնը լսելու եւ նրանց շահերը հաշվի առնելու ժամանակը»,- նշել է Վադեֆուլը։
Գերմանացի նախարարն ընդգծել է, որ Հարավային Կովկասն այժմ «բեկումնային պահ» է ապրում եւ կա «պատմական հնարավորություն՝ վերջնականապես հաղթահարելու տասնամյակների պատերազմները, բռնությունն ու տեղահանությունները»։
«Այն, ինչ երկար ժամանակ գրեթե աներեւակայելի էր թվում, հասանելի է տեսանելի ապագայում։ Հարավային Կովկասում խաղաղության այս հնարավորությունից պետք է օգտվել»,- ասել է Յոհան Վադեֆուլը։
Նա նշել է «խիզախությունն ու պատասխանատվությունը», որոնք դրսեւորել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ 
«Այժմ կարեւորը վստահորեն առաջ շարժվելն է»,- հավելել է նախարարը։ Նա հայտարարել է, որ «Գերմանիան պատրաստ է այս գործընթացում հուսալի գործընկեր եւ բարեկամ լինել Հայաստանի ու Ադրբեջանի համար»։ 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *