Թուրքիան ասելիք ունի եվրոպական անվտանգության նոր ճարտարապետության հարցում

Written by

in

«Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ խաղաղությունը միայն այս երկու երկրների միջեւ խաղաղություն չի լինի: Դա խաղաղություն կլինի նաեւ Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ: Ուստի անհրաժեշտ է քննարկել, թե ինչպիսին կլինի Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ անվտանգության եւ խաղաղության նոր ճարտարապետությունը», – ասել է նա «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում:
Ֆիդանի խոսքով՝ կողմերը մինչեւ վերջերս չէին բացահայտում այս հարցում իրենց դիրքորոշումների մանրամասները ՝ սահմանափակվելով ընդհանուր գաղափարներով:
«Իսկ հիմա եկել է եվրոպական անվտանգության նոր ճարտարապետության հարցերի կոնկրետ քննարկման ժամանակը: Մենք այս կապակցությամբ լուրջ նկատառումներ ունենք եւ առաջարկներ ենք անում կողմերին», – նշել է Ֆիդանը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *