Իշխանության արված քայլերը կամ ուշացած են, կա՛մ անարդյունավետ, կա՛մ իրավիճակային. Տիգրան Աբրահամյան

Written by

in

Իշխանության արված քայլերը կամ ուշացած են, կա՛մ անարդյունավետ, կա՛մ իրավիճակային։ Այս մասին գրել է նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Քաղաքային իշխանությունն այնպիսի տոնայնությամբ է խոսում Երևանում ստեղծված բազմաթիվ խնդիրների մասին, կարծես մի 2 ամիս առաջ են եկել իշխանության և հենց նոր են արձանագրել, որ մայրաքաղաքում ապրելն ու աշխատելը վերածվել է ծանր պրոցեսի:

8 տարի է՝ իշխանության են, որևէ լուրջ համակարգային քայլ չեն ձեռնարկել: Չկա մի ուղղություն, որտեղ հաջողել են և մի բան էլ լավատեսության տեղ թողել, որ դեռ ինչ-որ բան անելու են:

Արված քայլերը կամ ուշացած են, կա՛մ անարդյունավետ, կա՛մ իրավիճակային:

Ու այսպես՝ լիքը կուտակված հարցեր, որոնց բարդ լուծումներն ու քաղաքային իշխանությունների կիսախուճապահար գործողությունները միմյանց հետ որևէ հատում չունեն»,- գրել է նա:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *