ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հերթական հանդիպումը կկայանա մինչև տարվա ավարտը

Written by

in

Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հերթական հանդիպումը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում տեղի կունենա մինչև ընթացիկ տարվա ավարտը։ Այս մասին Trend.az-ին  հայտնել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության ադրբեջանական կողմի համակարգող, Միջազգային հարաբերությունների և բազմամշակութայնության վերլուծական կենտրոնի վարչության նախագահի տեղակալ Ֆարհադ Մամեդովը։

Նրա խոսքով՝ հանդիպումը կանցկացվի Հայաստանում։

Նշենք, որ «Խաղաղության կամուրջ» երկխոսության հարթակը ստեղծվել է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների միջև վստահության ամրապնդման և կայուն երկխոսության հաստատման նպատակով։ Հարթակի շրջանակում կողմերը պարբերաբար հանդիպումներ են անցկացնում, որոնց ընթացքում քննարկում են խաղաղության գործընթացը, տարածաշրջանային անվտանգությունը, լրատվամիջոցներին առնչվող հարցերը և քաղաքացիական հասարակության դերը։

Առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2025 թվականի հոկտեմբերի 21-22-ը Երևանում, որտեղ սահմանվել են երկխոսության հիմնական ուղղությունները։ Հաջորդ հանդիպումն անցկացվել է 2025 թվականի նոյեմբերի 21-22-ը Բաքվում՝ երկու երկրների փորձագետների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Վերջին հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 10-12-ը Գաբալայում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկխոսության զարգացմանը և երկու երկրների քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների միջև ուղիղ կապերի հաստատմանը նպաստելու հարցերը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *