Երեւան: Մեդիամաքս: «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հերթական հանդիպումը կկայանա մինչեւ տարեվերջ:
Այս մասին Trend գործակալությանը հայտնել է նախաձեռնության ադրբեջանական կողմի համակարգող Ֆարհադ Մամեդովը:
Նրա խոսքով՝ հանդիպումը կանցկացվի Հայաստանում:
Առաջին հանդիպումը կայացել էր 2025 թվականի հոկտեմբերի 21-22-ը Երեւանում, երկրորդը՝ 2025 թվականի նոյեմբերի 21-22-ը Բաքվում:
Վերջին հանդիպումը տեղի էր ունեցել 2026 թվականի ապրիլի 10-12-ը Գաբալայում:
Leave a Reply