Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

Written by

in

Սիրելի՛ նռնաձորցիներ

Ի սրտե շնորհավորում եմ Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ։

Սահմանին ապրելու և արարելու ձեր հաստատակամությունն առանձնահատուկ նշանակություն ունի և արժանի է մշտական ուշադրության ու գնահատանքի։

Ստանձնելով Մեղրի համայնքի ղեկավարի պատասխանատու պաշտոնը՝ կարևորում եմ համայնքի յուրաքանչյուր բնակավայրի, այդ թվում՝ սահմանապահ Նռնաձորի կայուն զարգացումը։

Նռնաձորը չպետք է դիտարկվի որպես համայնքի հեռավոր բնակավայր։ Այն մեր ընդհանուր տան անբաժան մասն է, և նրա խնդիրներն ու զարգացման հեռանկարները մեր ընդհանուր պատասխանատվության շրջանակում են։

Նախընտրական քարոզչության ընթացքում բնակավայրի բոլոր խնդիրներն արձանագրել ենք ու աստիճանաբար դրանք լուծում կստանան։ Իսկ մինչև համայնքի ղեկավար ընտրվելը՝ կարծում եմ, դուք ինքներդ համոզվեցիք, որ իմ խոստումները չեն մնում թղթի վրա ու կյանքի են կոչվում։

Համոզված եմ, որ փոխադարձ վստահության, համատեղ ջանքերի և կառուցողական համագործակցության արդյունքում կկարողանանք իրականացնել նախաձեռնություններ, որոնք կնպաստեն Նռնաձորի զարգացմանը, կբարելավեն բնակիչների կյանքի որակն ու նոր հնարավորություններ կստեղծեն գալիք սերունդների համար։

Մաղթում եմ Նռնաձորին խաղաղ ու հաստատուն ընթացք, շենացման նոր հեռանկարներ, իսկ յուրաքանչյուր բնակչին՝ ամուր առողջություն, ընտանեկան ջերմություն, բարեկեցություն և հայրենի հողի վրա՝ արժանապատիվ և լուսավոր ապագա կերտելու ուժ ու հավատ։

Մեղրիի համայնքապետարան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *