Armlur.am-ի տեղեկություններով՝ դատավոր Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ իրավապահների գործողությունները սկսվել են երեկ երեկոյան․ քրեական վարույթի հիմքում 2 դատավորների խոսակցությունն է՝ քրեական մեկ անձի մասով։
«Իշխանություն» լրատվականի տվյալներով էլ՝ խոսքը վերաբերում է քրեական հեղինակությանը․ վերջին շրջանում դատավոր Մասիս Մելքոնյանի անունը պարբերաբար շրջանառվում էր «Չաղ Ռուստամի» գործի շրջանակներում։
Մասնավորապես, Մելքոնյանը որոշումներ էր կայացրել վերջինիս նկատմամբ տնային կալանք կիրառելու վերաբերյալ, մինչդեռ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանում էր այդ որոշումները՝ կրկին կիրառելով կալանավորումը։Դրանից հետո Մելքոնյանը կրկին տնային կալանք էր նշանակում, ինչն էլ կասկածների և քննարկումների առիթ էր դարձել։ Շրջանառվում էին նաև ենթադրություններ, որ նման որոշումների կայացման հիմքում կարող էին լինել կոռուպցիոն բնույթի պայմանավորվածություններ:
Հիշեցնենք՝ այսօր Բարձրագույն դատական խորհրդում քննվել է Երևան քաղաքի դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։
Գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանն անձամբ է ներկայացել ԲԴԽ՝ դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի վերաբերյալ միջնորդությունները ներկայացնելու համար։
ԲԴԽ-ն նշված դատավորներին զրկել է անձեռնմխելիությունից և կասեցրել նրանց լիազորությունները
Հնարավոր է՝ նաև կալանավորելու հարց բարձրացվի։
դիտվել է 4 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


Leave a Reply