Երևանում նոյեմբերի 17-ի ցերեկը, 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ նոյեմբերի 15-ին ուշ երեկոյան, 16-ի և 17-ի գիշերը, 19-ի ցերեկը՝ անձրև։ Տեղեկացնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Հանրապետության տարածքում 15-ի գիշերը, 18-ին, 19-ի գիշերը կլինի առանց տեղումների եղանակ, իսկ նոյեմբերի 15-ին կեսօրից հետո, 16-17-ին, 19-ի ցերեկը՝ ժամանակ առ ժամանակ տեղումներ, լեռնային շրջաններում գիշերը՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 14-ի ցերեկը և 15-ին կբարձրանա 2-4 աստիճանով։
Leave a Reply