Առաջիկա երկու օրերին ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Written by

in

Նոյեմբերի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը, 18-ին, 19-ի գիշերը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 15-ի կեսօրից հետո, 16-17-ը, 19-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ գիշերը ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

Քամին՝ արևմտյան, 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 14-ի ցերեկը և 15-ին կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևանում նոյեմբերի 14-ի ցերեկը, 17-ի ցերեկը, 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 15-ի ուշ երեկոյան, 16-ի և 17-ի գիշերը, 19-ի ցերեկը սպասվում է անձրև։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *