Նույնը սպասվում է բոլոր մասիսմելքոնյաններին․ Հովհաննիսյան

Written by

in

Դատախազությունը միջնորդել է անձեռնմխելիությունից զրկել դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին՝ նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու նպատակով․ գործընթացի հիմքում պաշտոնեական լիազորությունների չարաշահման վերաբերյալ տեղեկություններն են։

Մասիս Մելքոնյանը, հիշեցնենք, հայտնի է քաղաքական հետապնդումների ենթարկված բազմաթիվ անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց  կիրառելու որոշումներ ընդունելով։

Նրա որոշմամբ են կալանավորվել  բարձրաստիճան հոգևորականներ, 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների ծնողներ ու հարազատներ,  ակտիվիստներ, քաղաքական գործիչներ։

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը դատավոր Մասիս Մելքոնյանին անձեռնմխելիությունից զրկելուն անդրադառնալով՝ հատկանշական փաստ է նշել։

«Դատավոր Մասիս Մելքոնյանը ազատազրկման դատապարտեց հերոս Մխիթարի հայր Գարիկ Գալեյանին: Դատապարտեց առավելագույն ազատազրկման այն դեպքում, երբ քրեական օրենսգրքով այդպիսի պատիժ նշանակվել չէր կարող:

Մասիս Մելքոնյանը առերևույթ հանցանք էր կատարել, բայց ԲԴԽ-ն անգամ կարգապահական խախտում չարձանագրեց:

Մասիս Մելքոնյանն այդ ժամանակ իրենց պետք էր: Այսօր ԲԴԽ-ն այլ կարծիքի է: Մասիս Մելքոնյանն այլևս պետք չէ:

Նույնը սպասվում է բոլոր մասիսմելքոնյաններին»,- ընդգծել է Հովհաննիսյանը:

դիտվել է 8 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով


Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *