ՀԱՊԿ մասին բոլոր պատկերացումները փլուզվեցին՝ Ադրբեջանը ներխուժեց ՀՀ տարածք եւ ՀԱՊԿ-ը ձայն չհանեց․ Եվրոպայում ասում է Նիկոլ Փաշինյանը, այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
«Հայաստանում դա լսում են և նրա ընտրազանգվածի մի մասը թերեւս խորապես հավատացած է այդ արտահայտության ճշմարտացիության եւ իրավացիության հարցում։ Եվ լսարանը թերեւս չի էլ մտածում մի պարզ հարց հղել Նիկոլ Փաշինյանին․ եթե 2022 թվականի սեպտեմբերի 13–14–ին Ադրբեջանը ներխուժել է ՀՀ տարածք, ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի գործել ըստ ՀՀ Սահմանադրության եւ չի հայտարարել արտակարգ դրություն՝ հարցը տանելով խորհրդարան։ Մի բան, որ նա արել է 2020 թվականի սեպտեմբերի 27–ին, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի, բայց ոչ ՀՀ «միջազգայնորեն ճանաչված» սահմանի վրա։
Այդ ժամանակ Փաշինյանը հայտարարել է արտակարգ դրություն եւ այն ուժի մեջ պահել պատերազմի դադարից ամիսներ անց էլ, իսկ ահա սեպտեմբերի 13–14–ին նա չի հայտարարել արտակարգ դրություն։
ՀԱՊԿ թեման սպառող նրա ընտրազանգվածը, նաեւ բազմաթիվ լրագրողներ, պետք է նրան կամ նրա իշխանության ներկայացուցիչներին տան այդ պարզ հարցը՝ ինչո՞ւ չի կատարվել Հայաստանի Սահմանադրության պարզ ու տրամաբանական պահանջը եւ չի հայտարարվել արտակարգ դրություն։
Իսկ, թե ինչո՞ւ է դա տրամաբանական սահմանում՝ Սահմանադրության այդ կետը, նույնպես պարզ է։ Եթե կա ագրեսիա պետության դեմ, ապա կիրառվում է արտակարգ դրության ռեժիմ, որպեսզի պետությունը գործի ագրեսիան կանգնեցնելու եւ հետ մղելու առավելագույն օպտիմալ ռեժիմով։ Այդպիսով, եթե Հայաստանը չի արել իրենից հասանելիքը, չի կատարել Սահմանադրության կարգը, ինչպե՞ս է ակնկալել, որ իրենից հասանելիքը անելու է ՀԱՊԿ-ը։
Ընդգծեմ, առնվազն պրիմիտիվիզմ է սա դիտարկել ՀԱՊԿ պաշտպանություն։ Սա տրամաբանության, ու նաեւ Հայաստանի քաղաքացիների տեղեկատվական անվտանգության պաշտպանություն է․ թույլ չտալ, որ քաղաքացին ենթարկվի քարոզչական մանիպուլյացիայի։
Որովհետեւ, քարոզչական այդպիսի մանիպուլյացիաների կենսունակության պայմաններում հասարակությունը տեղեկատվական անվտանգության իմաստով դառնում է մերկ։
Ես փորձում եմ Հայաստանի հանրությանն այդ առումով պաշտպանեմ տվյալ մերկությունից»,-նշել է նա։
դիտվել է 13 անգամ
Leave a Reply