Ռոմանոս Պետրոսյանը ստում է. եթե ազնիվ է, եթե տղամարդավարի է խոսում, թող ճշմարտությունն ասի. պատմի, որ ՀԷՑ-ին մնացել էր, ընդամենը, 2-3 ամսվա կյանք,- այս մասին ԲՈւՆTV-ին տված հարցազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանըանդրադառնալով ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի Հանրային հեռուտաընկերության եթերում հնչեցված մեղադրանքներին:
«2015 թվականին իշխանությունները խնդրել են, և Սամվել Կարապետյանը գնել է ՀԷՑ-ը, կատարել է 600 միլիոն դոլարի ներդրում: Այդ 600 միլիոն դոլարի ներդրումը ՀԾԿՀ կողմից ամեն տարի հաստատված ներդրումային ծրագրում է արտացոլված: Սամվել Կարապետյանը ներդրել է նաև իր շահութաբաժինը: Կարապետյանի շահույթի մեծ մասը հատկացվել է ընկերության ներդրումային ծրագրերին»,-ասաց Ղազինյանը:
Նրա խոսքովՍամվել Կարապետյանը սնանկացման գնացող ընկերությունը վերցնելուց հետո հոսանքի սակագինը չի թանկացրել, և դա այն դեպքում, երբ դրանից առաջ Երևանում տեղի էին ունենում ընդդեմ հոսանքի թանկացման ցույցեր, քանի որ հոսանքի սակագինը պետք է թանկանար 19 դրամով: «ՀԷՑ-ն այդ ժամանակ ուներ 36 միլիարդ դրամի պակասուրդ: 10 տարի հոսանքի սակագին չթանկացնելուց հետո Սամվել Կարապետյանը որոշել է իր շահույթի մի փոքր մասը վերցնել: ՔՊ-ն ժողովրդին ստում է հիմա ու հնչեցնում հարց թե ինչու Սամվել Կարապետյանը պետք է շահույթ ունենար: Հ1-ի հաղորդավարը, հետևապես, պետք է նրան տար հետևյալ հարցերըերբ է Կարապետյանն իր շահույթը վերցրել, ամբողջն է վերցրել, թե ոչ, կամ, օրինակ, ՔՊ-ի մատնանշած հենասյուների ինքնարժեքի հաշվարկը կա, թե ոչ. իմ տեղեկություններովդրանց ինքնարժեքը շատ ավելի բարձր է, քան մենք ենք գնել»:
Դավիթ Ղազինյանը շեշտեց նաև միայն մեկ օրինակով կարելի է փաստել Հանրային հեռուստաընկերության եթերում Ռոմանոս Պետրոսյանը, պարզապես, սուտ տեղեկություններ է հայտնել ՀԷՑ-ի վերաբերյալ:
«Մեր ժամանակ հենասյուներ արտադրող ընկերությունը պարտավորվել էր հենասյուներ տեղափոխել ՀԷՑ-ի նշած վայրը օրինակՄեղրիից մինչև Տավուշ, իսկ Ռոմանոս Պետրոսյանի կառավարման օրոք արտադրող ընկերությունը նման պայմանագրային պարտավորություն չունի. տեղափոխումը պետք է իրականացնի ՀԷՑ-ը: Սուտ է նաև պնդումը, թե մեկ բեռնատարով հնարավոր է տեղափոխել 25-30 հենասյուն. թող ցույց տա բեռնատար, որը կարող է այդքան հենասյուն տողափոխել»:
Պատգամավորը բացատրեց այն սխեման, որի հաշվին Ռոմանոս Պետրոսյանը կարողանում է խոսել գնումների ժամանակ ցածր գնով ապրանք ձեռք բերելու մասին:
«ՀԷՑ-ը, երբ խլեցին, նրանք պատրաստ էին ցածր որակի դիմաց ձեռք բերել անորակ ապրանք. օրինակ կահույքի արտադրությամբ զբաղվող ընկերություն է անգամ մասնակցել հենասյուների գնման մրցույթին, իսկ դրա նպատակը ցածր գին առաջարկելն է եղել, մինչդեռ, Սամվել Կարապետյանի կողմից դրվել էր հստակ պահանջ առաջին հերթին ձեռք բերել որակյալ ապրանք, ոչ թե էժան և անորակ: Հիշեքանկախ ամեն ինչից ՀԷՑ-ը վերադարձվելու է իր իրական սեփականատիրոջը, որի պահանջով էլ առաջին հերթին ձեռք էր բերել որակյալ ապրանք»-խոսքը եզրափակեց Դավիթ Ղազինյանը:
Leave a Reply