Մարտիրոսյանի հետ ծանր խաղերից հետո Կարլսենը ժպտաց․ մրցաշարի կազմակերպիչների ուշագրավ ակնարկը

Written by

in

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող «Total Chess World Championship Tour Pilot 2026» մրցաշարի խմբային փուլի երրորդ խաղափուլում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանին զիջելուց և պատասխան պարտիայում ոչ-ոքի խաղալուց հետո աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենը պահպանել է բարձր տրամադրությունը։

Մրցաշարի կազմակերպիչները տեսանյութ են հրապարակել ժպտացող նորվեգացու մասնակցությամբ՝ այն համադրելով «Norway Chess 2026»-ի շրջանակում Կարլսենի տված արխիվային հարցազրույցի ձայնագրության հետ, որտեղ վերջինս խոսել էր հայր դառնալու և պարտություններին ավելի հանգիստ վերաբերվելու մասին։

«Սա առաջին դեպքն էր, երբ հայր դառնալուց հետո պարտվեցի դասական շախմատի պարտիայում։ Չեմ կարծում, որ դա միակ գործոնն էր, բայց իմ չափանիշներով շատ հանգիստ ընդունեցի պարտությունը․ սովորաբար շատ ավելի վշտացած կլինեի։ Եվ այո, նա պարզապես լուսավորում է օրս ամեն անգամ, երբ տեսնում եմ իրեն, այնպես որ չեմ կարող շատ բարկացած մնալ պարտություններից հետո»,– ասել էր Կարլսենը «Norway Chess 2026»-ի ժամանակ տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ Կարլսենի հետ դիմակայության առաջին պարտիայում Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ էր տարել սպիտակ խաղաքարերով, իսկ երկրորդ պարտիայում սևերով գրանցվել էր ոչ-ոքի։

Այս արդյունքներից հետո հայ գրոսմայստերն իր ակտիվում ունի 10 միավոր և միանձնյա գլխավորում է C խմբի մրցաշարային աղյուսակը։ Մարտիրոսյանի հաջորդ մրցակիցը լինելու է ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին։

Armsport

դիտվել է 7 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով


Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *