«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայաստանում գինու շաբաթվա օրեր են հայտարարված, եւ տարբեր չինովնիկներ, իրար հերթ չտալով, «մարտահրավեր»` «չելենջ» են ընդունում իրարից ու մյուսներին փոխանցում՝ խախտելով իրենց իսկ ընդունած օրենքները։
Դիցուք, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարները տեսանյութեր են հրապարակել իրենց նախընտրած գինիների մասին, Գեւորգ Պապոյանի դեպքում ակնհայտ շահերի բախում կա․ նա իրավունք չունի իր ղեկավարած ոլորտի արտադրանքից 2 տեսակ գինու նախապատվություն տալ՝ անհավասար պայմաններ ստեղծելով մյուս արտադրողների համար, հետեւաբար՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է վարույթ նախաձեռնի նախարարի նկատմամբ: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն էլ է խախտել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2024-ին ընդունած՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնագիրքը, մասնավորապես՝ 33-րդ հոդվածը, որով «Հանրային պաշտոն զբաղեցնող անձին արգելվում է իր պաշտոնական (ծառայողական) դիրքն օգտագործել մասնավոր կազմակերպությունների (այդ թվում՝ առեւտրային կազմակերպությունների) համար փաստացի առավելություններ կամ արտոնություններ ապահովելու համար»: Իսկ նախարարը գինու թեմային անդրադառնալուց առաջ նախ գովազդում է իր սիրելի սրճարանը, որտեղից հրապարակել է տեսանյութը, եւ խոսում է սեփականատեր քույրերի մասին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
դիտվել է 10 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


Leave a Reply