Մենք պետք է փոխենք մեր ժողովրդի ճակատագիրը, դրա համար պետք է հաղթահարենք զայրույթը, թշնամանքը. Փաշինյան

Written by

in

Դուբլինի Միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում (IIEA) կայացած հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է «Իրական Հայաստան» գաղափարախոսության մասին։

Նա նշել է, որ այն հիմնված է Հայաստանի պետական և ազգային շահերի վրա։

«Մենք պետք է փոխենք մեր ժողովրդի ճակատագիրը, դրա համար մենք պետք է հաղթահարենք զայրույթը, թշնամանքը և հուսահատությունը, հուսալքումը, պետք է դադարենք հենվել ուրիշների վրա, պետք է հենվենք մեզ վրա»,- ասել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ Հայաստանի Հանրապետությունն է այն սուբյեկտը, որն ամբողջությամբ նվիրված է իր քաղաքացիների ազգային շահերի պաշտպանությանը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *