Բանտարկյալների առկայության հանգամանքը թշնшմшնքի մթնոլորտի արտացոլումն է. Փաշինյանը՝ ադրբեջանում հայ գերիների մասին

Written by

in

Բանտարկյալների առկայության հանգամանքը թշնшմшնքի մթնոլորտի արտացոլումն է: Այս մասին Դուբլինի միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում փորձագետների հետ հանդիպմանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Իհարկե, բազմաթիվ խնդիրներ կան։ Բանտարկյալների խնդիրը մեր իրողության մեջ կարևոր խնդիրներից է։ Բայց այդ խնդիրը լուծելու համար մեզ անհրաժեշտ է ամրապնդել խաղաղությունը, այլապես այն չի լուծվի»,- ասել է Փաշինյանը։

Ըստ նրա,  Բաքվում հայ գերիների առկայության հանգամանքը թշնամանքի մթնոլորտի արտացոլումն է։

«Եթե խորանա թշնամանքը, կնշանակի, որ այդ հարցը 100 տոկոսով չի լուծվի, իսկ խաղաղությունն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացումը միակ ճանապարհն է հանգուցալուծելու այդ իրավիճակը»,- նշել է նա։

Փաշինյանը նշել է, որ այդ խնդիրն իրենց օրակարգում է, միշտ եղել է, այսօր էլ է իրենց օրակարգում։

«Դիվանագիտական շփումներում մենք մշտապես այդ հարցը բարձրացնում ենք։ Երբեք չենք մոռանում այդ խնդիրը, շարունակելու ենք անել մեզնից կախված ամեն ինչ, որպեսզի այդ մարդիկ բանտից ազատ արձակվեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *