Լրագրող Սյուզի Բադոյանը հայտնում է. «Ահազանգ ստացա, որ այսօր Արտաշատի Այգեստան գյուղի դպրոցում , որտեղից սեպտեմբերի 25-ին 7 երեխա թունավորման ախտանիշով տեղափոխվել էր հիվանդանոց, նույն այդ դպրոցում եզդի երեխայի են ծեծի ենթարկել։ Աղբյուրը հայտնեց, որ շտապօգնության մեքենայով երեխային տեղափոխել են հիվանդանոց, վիճակի մասին հայտնի չէ։
Դպրոցի տնօրեն Թեգղիկ Վարդանյանը, անցած միջադեպի օրինակով, հարցս լսելուց հետո վախեցած անջատեց հեռախոսը` առանց մեկնաբանելու լուրը։
Հետո վախից այդպես էլ չպատասխանեց զանգերիս։
ՆԳՆ-ից հայտնեցին հետևյալը.
«Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում կան օպերատիվ տեղեկություններ՝ անչափահասների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ, ինչը ստուգվում է»։
Մինչ ես հիվանդանոցներից փորձում էի երեխային գտնել ու նրա վիճակի մասին մասնագետի պատասխան ստանալ՝ ՆԳՆ խոսնակը հայտնեց, որ մեր զանգերից հետո ոստիկանները քիչ առաջ այցելել են երեխային։
Այո, ծեծկռտուք եղել է, 5-րդ դասարանցի ազգությամբ եզդի երեխան տեղափոխվել է հիվանդանոց, բայց ստուգումներից հետո երեխան տանն է, ու վստահեցրեց` նրա հետ ամեն ինչ նորմալ է»։
դիտվել է 5 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


Leave a Reply