Սպիտակ համայնքում շարունակվում են Քաջայր Նիկողոսյանի հանդիպումները բնակիչների հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվում են քաղաքացիներին հուզող խնդիրները, համայնքային կյանքի բարելավմանն ուղղված առաջարկներն ու զարգացման առաջնահերթությունները։
Քաջայր Նիկողոսյանը լսում է բնակիչների մտահոգությունները, ծանոթանում նրանց առաջարկներին՝ ընդգծելով համայնքի զարգացման գործում բնակիչների կարծիքի և անմիջական երկխոսության կարևորությունը։
Նման հանդիպումները հնարավորություն են տալիս վեր հանել առկա խնդիրները և քննարկել դրանց լուծման հնարավոր ուղիները։
Leave a Reply