IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

Written by

in


Հասարակություն



IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին։ Միջոցառման շրջանակում Բանկն այցելուներին է ներկայացրել ինչպես անշարժ գույքի ձեռքբերմանն ու ֆինանսավորմանն ուղղված լուծումներ, այնպես էլ Rate.am-ի հետ համատեղ ստեղծված Rate.Trading թվային հարթակը, որը փոխում է խոշոր ծավալի արտարժույթի փոխանակման պատկերացումները։

Rate.am-ի տնօրեն Գևորգ Մամիկոնյանի խոսքով՝ Toon Expo-ին Rate.Trading-ի մասնակցության հիմնական նպատակն է այցելուներին ներկայացնել, թե ինչպես ժամանակակից թվային գործիքների միջոցով առավել արդյունավետ իրականացնել արտարժութային գործարքները, նվազեցնել փոխարժեքային ռիսկերը և կառավարել ֆինանսական ծախսերը:

«Անշարժ գույքի ձեռքբերման հետ կապված խոշոր գործարքներում փոխարժեքի նույնիսկ փոքր տատանումը կարող է հանգեցնել զգալի ֆինանսական կորստի։  Rate.Trading-ը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ կառավարել այդ ռիսկը՝ խոշոր գումարների փոխանակման գործընթացն իրականացնելով ամբողջությամբ առցանց։ Toon Expo-ի այցելուները հնարավորություն ունեն տեղում ծանոթանալու հարթակի գործառույթներին, փորձարկելու թվային գործիքներն ու հասկանալու, թե ինչպես կարելի է արտարժույթի փոխանակումը դարձնել ավելի արդյունավետ և վերահսկելի», – ասաց Գևորգ Մամիկոնյանը։

Rate.Trading հարթակի հիմնական առավելությունները․

  • Նախընտրելի  փոխարժեք առաջարկելու հնարավորություն.հարթակը թույլ է տալիս ներկայացնել արտարժույթի գնման կամ վաճառքի ձեր նախընտրած փոխարժեքով հայտը, որը IDBank-ի հաստատումից հետո կատարվում է անմիջապես:
  • Ժամանակի խնայողություն և հարմարավետություն.խոշոր գումարներ փոխանակելու համար այլևս անհրաժեշտ չէ այցելել բանկի մասնաճյուղեր. գործարքներն իրականացվում են ամբողջությամբ առցանց:
  • Փոխարժեքային ռիսկերի արդյունավետ կառավարում.հատկապես անշարժ գույքի ձեռքբերման խոշոր գործարքներում հարթակն օգնում է կառավարել փոխարժեքի տատանումներով պայմանավորված ֆինանսական ռիսկերը։
  • Հասանելիություն և ապահովություն.Trading-ը հասանելի է Idram&IDBank հավելվածից կամ rate.am կայքից, իսկ առևտրային հաշիվները բացվում և սպասարկվում են IDBank-ի կողմից։

 

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *