Լրագրող Վահե Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել կից գրելով. «Լուսանկարում Սյունիքի Ներքին Հանդ գյուղի գլխին կախված ադրբեջանական դիրքերն են, որոնք մասամբ օկուպացրել են «Շիկահող» արգելոցն ու «Սոսու պուրակ» արգելավայրը, ինչպես նաև Ներքին Հանդի գերեզմանոցն ու հին գյուղատեղին։ Օկուպանտները ոչ միայն երեք կողմից շրջապատել են Ներքին Հանդը, որտեղ (նաև հարևան գյուղերում) կյանքը դարձել է գոյության իսկական պայքար, այլև արդեն 4-5 տարի ոչնչացնում են թանկարժեք անտառը, իսկ շրջակա միջավայրի նախարար Համբաձում Մաթևոսյանը զուգահեռաբար հայտարարում է, որ COP17-ի բարձր հարթակից այս խնդիրների մասին չխոսելը պայմանավորված է իր կառավարության համար գերակա` «խաղաղության օրակարգով»: Իսկ այս հատուկ տարածքներին առնչվող հարցերը, ըստ Մաթևոսյանի, սահմանազատումից ու սահմանագծումից հետո կլուծվեն, այդ թվում` ադրբեջանցիների հետ համատեղ ծրագրեր կարող են արվել։
Քանի դեռ Երևանում խոսում են այսպիսի «մեծ» բաներից, հողի վրա` օկուպացիոն գոտու հարևանությամբ, տեղի բնակչությունն ու բնությունը ստիպված են ատամները սեղմած շարունակել լուռ գոյամարտը»։
դիտվել է 11 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


Leave a Reply