ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ Երևանում՝ ռեստորանի, և Շիրակի մարզում՝ առևտրի օբյեկտի գործունեություն է դադարեցվել։
Տեսչական մարմնի հանձնարարագրերով մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացրել Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Բաղրամյան փ․ 27/3 և 29/1 հասցեներում՝ Ս. Ղազարյան ԱՁ-ի առևտրի օբյեկտում, և Երևան քաղաքի Աբովյան փողոցի 1/1 հասցեում՝ «Մեհակ գրուպ» ՍՊԸ-ի ռեստորանում։ Հայտնաբերվել են խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են հրդեհների և մարդկանց անվտանգության համար։
Կայացվել են որոշումներ ամբողջությամբ դադարեցնել գործունեությունը մինչև խախտումների վերացումը, օբյեկտները նաև կապարակնքվել են։
Leave a Reply