29-ամյա Էրիկ Կակոյանին սպանած անձին տեղափոխել են հոգեբուժարան․ Ambion.news-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։
«Քրեական վարույթի շրջանակում առերևույթ հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց»,- հայտնեցին ՔԿ-ից։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 7-ին՝ ժամը 17։33-ին, Բաղրամյան պողոտայում դանակահարել են 29-ամյա Էրիկ Կակոյանին։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները հայտնաբերել են դեպքի առնչությամբ կասկածվողին՝ 2001 թվականին ծնված երիտասարդի։ Նա ձերբակալվել է։
ՆԳՆ փոխանցմամբ՝ կասկածվողն ու տուժողը միմյանց չեն ճանաչել և նախկինում չեն հանդիպել։ Հայտնի է նաև, որ ձերբակալվածը հաշվառված է հոգեբուժական հաստատությունում։
Սպանվածն Էրիկ Կակոյանն է՝ Ambion.news-ի նախկին աշխատակիցը։ Էրիկը նոր էր նշանվել։ Նրա մահը ծանր կորուստ է նաև մեր խմբագրակազմի համար։
Leave a Reply