Զախարովան «հորինվածք» է անվանել Սիմոնյանի խոսքերը

Written by

in

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «հորինվածք» է անվանել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հայտարարություններն, ըստ որոնց ՀԱՊԿ-ը չի պատասխանել Երևանի հարցումներին։ Գրում է 168.am-ը։

Այսպես է Զախարովան Лента.ру-ին մեկնաբանել հայ պաշտոնյայի հրապարակած եռատողը, որում քննադատվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը։

«Իրականում դա քառատող է։ Վերջին տողն այսպես է հնչում. «Մի հորինվածք հորինեց Սիմոնյանը»»,- հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։

Նոյեմբերի 11-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները Հայաստանին զրկել են կազմակերպությունում ձայնի իրավունքից։ Նա հավելել է, որ Երևանը մի քանի տարի շարունակ չի կատարել համապատասխան պարտավորությունները։

Ի պատասխան, Ալեն Սիմոնյանը թելեգրամյան ալիքում հրապարակել է եռատող ոտանավորը.

«Մեզ զրկեցին ձայնից այնտեղ,

Որտեղ շատ բարձր էին բոլորը լռում,

Երբ մեզ համերաշխորեն սպանում էին»։

դիտվել է 8 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով


Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *