Մեղադրող դատախազը, որ խուլիգանի կեցվածք ունի, բառիս բուն իմաստով, տևապես կրկնում էր՝ մենք վերջում կասենք, վերջը ո՞րն է սրա. փուլը ավարտվել է, պատասխանեք, ինչի մասին են խոսում ձեր ասած ապացույցները, ի՞նչ են փաստում, ինչով են վերաբերել այս գործին ընդհանրապես։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12–ին, դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը։
«Տևապես մեզ ուզում են հիմարի տեղ դնել, ուզում են այնպես ներկայացնել, որ երբ ոչ մի բան տեղի չունի, իրենք ասում են՝ վերջում կասեն։ Փաստացի ոչ մի բան էլ չի ապացուցում, և մենք տևապես կրկնելու ենք՝ յուրաքանչյուր ապացույց ցուցադրելուց հետո ասելու ենք՝ ի՞նչ է փաստում սա։
Ասում են՝ մենք արդեն ասել ենք։ Դուք ոչ մի բան էլ չեք ասել, դուք դատարկաբանել եք։ Ամենակարևորը, փողոցային վարք են դրսևորում, մի անգամ նախապես մեր Իգոր Սարգսյանի փաստաբանին մեղադրողն ասում է «Տո լավ, է՞», հիմա ինձ ասում է՝ մերկապարանոց հայտարարություններ ես անում, փորձում է խուսանավել։ Սրանք պատկերացնում են, որ մենք ինտելեկտ չունենք, ընդհանրապես չենք մտածում։ Երբ ասում եմ՝ ինչո՞ւ է վիրավորում, ասում է՝ «շնորհակալություն, որ վեռցիր վրեդ»։ Սա ուղղակի հանրային մեղադրող դատախազի խոսքերն են։
Հիմա դուք եղեք դատավոր, սա խուլիգանի փողոցային արտահայտությո՞ւն է, թե՞ ոչ։ Սա դատախազի խո՞սք է, սա մեղադրողի խո՞սք է։ Քանի որ ոչինչ չունեն ասելու, հետևաբար այս վարքը պիտի ունենան, ուրիշ բան չկա, սա է իրենց բնույթը, էությունը, բովանդակությունը։ Ինչպես երկրի ղեկավարությունն է, այնպես էլ բոլոր օղակներում, փողոցային բառապաշարն ու խուլիգանությունը իրենց բնույթն է։
Վերջում էլ ինձ ասում է՝ դու հոգևորակա՞ն ես թե չէ։ Ի՞նչ կապ ունի դա, բայց դու որ խուլիգան ես, դա փաստ է, փողոցային ես, դա փաստ է»,–ասաց նա։
դիտվել է 9 անգամ
Leave a Reply