ՄԵԼԱԴԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ AMBION.NEWS-Ին – ԱՄԲԻՈՆ NEWS

Written by

in

Մելադա Սարգսյանը դատի է տվել Ambion.news լրատվական կայքի հիմնադիր տնօրեն Հասմիկ վիրաբյանին և պահանջում է ներողություն խնդրել

Կարդացինք հայցապահանջն ու այդպես էլ չհասկացանք, թե կոնկրետ ինչը պետք է հերքել և  որ բառից է վիրավորվել տիկին Սարգսյանը և որ գրածն է, որ չի համապատասխանում իրականությանը:Սակայն տիկին Սարգսյանը, կարծես, մոռանում է մի կարևոր հանգամանք․ վիճարկվող նյութի հեղինակը լրատվամիջոցի հիմնադիր տնօրենը չէ, այլ Ambion.news-ի լրագրող Ա․ Դ․-ն։

Ավելին՝ այս պատմությունը միայն մեկ հրապարակման կամ մեկ լրագրողի մասին չէ։

Խմբագրությունը շուրջ 40 քաղաքացիներից ստացել է բողոքներ և դիմումներ, որոնք ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազություն։ Դրանց հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ, որն այժմ գտնվում է Շիրակի մարզային քննչական վարչությունում։

Ի դեպ, տիկին Մելադայի գործերը հավանաբար, այդքան էլ լավ չեն, դրա համար էլ որոշել է մեզ դատի տալ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *