Շավարշ Արամյանը իր ֆեսբուքյան էջում գրում է.Գյումրու համայնքապետարանը սեփական որոշումը վեր է դասել ՀՀ օրենքից։ Շահումյան փողոցում իրականացվել է մեքենաների կայանման համար նախատեսված ապօրինի գծանշում։ Եվ սա այն պարագայում, երբ առկա են տվյալ հատվածում նման գործողության վերաբերյալ պատասխանատու օղակների բացասական եզրակացությունները։ Տևական ժամանակ է, որ մենք ահազանգում ենք Գյումրու կառավարման ճգնաժամի, քաղաքը անձնական հայեցողությամբ և թաղային սկզբունքներով ղեկավարելու, Գյումրիում տիրող անպատժելիության մթնոլորտի մասին։ Մենք հետամուտ ենք լինելու այս ապօրինության վերացման, մեղավորի նկատմամբ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության միջոցի կիրառման հարցում։ Գյումրին ՀՀ համայնքներից մեկն է, որը վստահաբար կառավարվելու և առաջ է շարժվելու ոչ թե ինչ-ինչ շահերի սպասարկուների թելադրանքով, այլ առաջնորդվելու է բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով ու պետական շահով։
Leave a Reply