Ի՞նչ հիմքով են ՊՆ Ռազմական ոստիկանության աշխատակիցները բերման ենթարկել լրագրող Արամ Դավթյանին․

Written by

in

ՀՀ-ում քաղաքացիների իրավունքների պաշտպանության և իրավապահ մարմինների գործողությունների օրինականության հարցը կրկին ուշադրության կենտրոնում է։

Ըստ Ambion.news-ին փոխանցված տեղեկությունների՝ երեկ՝ նոյեմբերի 11-ի երեկոյան, ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Շիրակի կայազորի աշխատակիցները բերման են ենթարկել քաղաքացիական անձի՝ լրագրող Արամ Դավթյանին։

Միջադեպը մի շարք հարցեր է առաջացնում, մասնավորապես՝ ի՞նչ իրավական հիմքով է ռազմական ոստիկանությունը միջամտել քաղաքացիական անձի ազատությանը, ի՞նչ հանգամանքներում է տեղի ունեցել բերման ենթարկելը, և արդյոք Արամ Դավթյանին պատշաճ կերպով ներկայացվել են իր իրավունքներն ու բերման ենթարկելու պատճառները։

Հատկանշական է, որ ռազմական ոստիկանության լիազորությունները սահմանված են օրենքով, և դրանց իրականացումը չի կարող դուրս գալ իրավական կարգավորումներից։Այս պահին միջադեպի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում չունենք։Ambion.news-ը կհետևի զարգացումներին և կհրապարակի նաև իրավասու մարմինների պարզաբանումները։

Խմբագրական նշում․ նյութը հիմնված է խմբագրությանը փոխանցված տեղեկությունների վրա։ Բերման ենթարկելու հանգամանքներն ու իրավական հիմքերը դեռևս պաշտոնապես հաստատված չեն։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *