ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը Արտաշատի ավագանու մանդատը չի վերցնելու։
Նա հայտարարել է․
«Սիրելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ չեմ վերցնելու Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու մանդատը։
Միևնույն ժամանակ հայտնում եմ, որ իմ՝ ավագանու կազմում չլինելը առաջիկա քաղաքական պրոցեսներին իմ ավելի արդյունավետ ներգրավվածության ու մասնակցության մարտավարական նպատակ ունի։
Տեղեկացնում եմ նաև, որ որպես Արտաշատ համայնքում գործող գլխավոր ընդդիմադիր ուժ՝ ՀՅԴ ավագանու խմբակցությունը ներկայացված է լինելու Արտաշատ խոշորացված համայնքի ավագանում՝ շարունակելով իր ընդդիմադիր պայքարը և ակտիվ մասնակցություն ունենալով ավագանու աշխատանքներին։
ՀՅԴ ավագանու կազմը ներկայացնելու են՝
1. Արտավազդ Մարգարյանը
2. Անի Ազատյանը
3. Արտակ Թադևոսյանը
4. Հերմինե Իսրայելովնան
Եվս մեկ անգամ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հավատացել են մեզ, աջակցել և իրենց ձայնը տվել մեր ուժին։ Ձեր վստահությունը գնահատում եմ և վստահեցնում, որ ՀՅԴ խմբակցությունը ներկայացնելու և զբաղվելու է ոչ միայն իրենց վստահության քվեն մեզ տված 3 հազար մեր հայրենակիցների, այլ նաև համայնքի այլ քաղաքական հայացքներ ունեցող բնակիչների համայնքային հարցերով ու խնդիրներով։
Հայ Յեղափոխական Դաշնակցության ավագանիներին շնորհավորում եմ աշխատանքային պարտականությունները ստանձնելու կապակցությամբ, աշխատանքներին մաղթում հաջող ընթացք»։
Leave a Reply