Սիրելի՛ դիլիջանցիներ, հարգելի՛ գործընկերներ,
Շնորհավորում եմ բոլորիս՝ Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առթիվ։
Ինքնակառավարումը ժողովրդավարության կարևորագույն հիմքերից է, որի արդյունավետությունը դրսևորվում է համայնքի բնակիչների շահերի ներկայացմամբ, հանրային մասնակցությամբ, պատասխանատու որոշումներով և հետևողական աշխատանքով։
Մեր նպատակն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ բարելավվում են ենթակառուցվածքները, ընդլայնվում կրթական, մշակութային և տնտեսական հնարավորությունները, իսկ զարգացման արդյունքները հասանելի են համայնքի յուրաքանչյուր բնակչի։
Շնորհակալություն եմ հայտնում համայնքային ծառայողներին, ավագանու անդամներին, վարչական ղեկավարներին և բոլոր այն քաղաքացիներին, որոնք իրենց աշխատանքով ու նախաձեռնություններով նպաստում են Դիլիջանի զարգացմանը։
Մաղթում եմ արդյունավետ աշխատանք, նոր ձեռքբերումներ և հաջողություններ՝ ի նպաստ մեր համայնքի կայուն զարգացման ու բնակիչների բարեկեցության։
Հարգանքով՝
Դավիթ Սարգսյան
Դիլիջան համայնքի ղեկավար
Leave a Reply