Անգեղակոթ-Շաղաթ ավտոճանապարհին «Opel Zafira»-կողաշրջված հայտնվել է ձորակում՝ բախվելով ծառերի

Written by

in

Երեկ՝ նոյեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Անգեղակոթ-Շաղաթ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 32-ամյա Գայանե Ա․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում՝ բախվելով հաստաբուն ծառերի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սևոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի, դասակի հրամանատար Սարգիս Հակոբյանի և դասակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Արթուր Գինոսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։

դիտվել է 4 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *