Հոկտեմբերի սկզբին Հայաստանի ընդդիմադիր «Ադեկվադ» կուսակցության առաջնորդ Արթուր Դանիելյանը ձերբակալվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և երկրի անվտանգության ծառայություններին քննադատող՝ Ֆեյսբուքյան գրառումների պատճառով։
Ինչպես գրում է գերմանական Deutsche Welle (DW) լրատվամիջոցը, վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի իշխանությունները սոցիալական ցանցերում հրապարակումների հիմքով քրեական մեղադրանքներ են առաջադրել ընդդիմադիր մի շարք գործիչների։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մտահոգություն են հայտնում՝ նշելով, որ նման գործելակերպը կարող է վկայել ընտրովի արդարադատության և ժողովրդավարական հետընթացի մասին։
Դանիելյանի ձերբակալության պատճառներից մեկը եղել է Փաշինյանի դիրքորոշումը Հայաստանում պահվող ադրբեջանցի զինծառայողի հնարավոր փոխանակման հարցում։ Վերջինս մեղադրվում է Հայաստանի Շաքի գյուղում 39-ամյա կնոջ տուն ներխուժելու և կնոջն ու նրա երեխաներին վնասվածքներ պատճառելու մեջ։
«Ինֆոքոմ»-ին տված հարցազրույցում Փաշինյանը բացառել էր Հայաստանում պահվող ադրբեջանցի զինծառայողին Ադրբեջանում գտնվող հայ գերիների հետ փոխանակելու հնարավորությունը։ Դանիելյանն արձագանքել էր վարչապետի հայտարարությանը՝ նրան անվանելով «սրիկա» և մեղադրելով հայրենակիցներին հայրենիք վերադարձնելու ցանկություն չունենալու մեջ։
DW-ի փոխանցմամբ՝ ավելի քան մեկ տասնյակ քաղաքացիական հասարակության կազմակերպություններ դատապարտել են Դանիելյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ այն որակելով ապօրինի, անհամաչափ և քաղաքական դրդապատճառներով պայմանավորված։
Հայաստանն ու Ադրբեջանը շուրջ երեք տասնամյակ հակամարտության մեջ են եղել Լեռնային Ղարաբաղի շուրջ։ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո Բաքուն վերականգնել է վերահսկողությունը տարածաշրջանի նկատմամբ, ինչի հետևանքով ավելի քան 100 հազար արցախահայեր բռնի տեղահանվել են։
Ներկայումս Ադրբեջանում պահվում է 19 հայ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին դե ֆակտո իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ։
դիտվել է 9 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


Leave a Reply