Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հանրային ռադիոյին ասել է, որ Հայաստանի երկաթուղիների կառավարման կոնցեսիոն պայմանագրի պայմանները հայկական կողմի համար բացառապես բարենպաստ են։ Նրա խոսքով՝ բուն պայմանագիրը կազմված է բացառապես, հնարավոր է՝ նույնիսկ աննախադեպ բարենպաստ պայմաններով։
Դեսպանը նշել է, որ իր վրա տպավորություն է թողել «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարի ներկայացրած վերլուծությունը, ներառյալ արդյունավետության ցուցանիշների համեմատությունը տարածաշրջանի և դրա սահմաններից դուրս գտնվող երկրների երկաթուղիների հետ։
Leave a Reply