ԱՄՆ-ը ցանկանում է Պուտինին տեսնել G20-ի գագաթնաժողովին

Written by

in

Ռուսաստանը դեկտեմբերին Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին կմասնակցի բարձր մակարդակով։ Ռուսական պատվիրակության կազմը կորոշվի գագաթնաժողովի նախօրեին։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը։

«Ռուսական պատվիրակության կազմը դեռ որոշված չէ։ Սա ընդունված պրակտիկա է։ Սովորաբար թե՛ մեզ մոտ, թե՛ մեր գործընկերների շրջանում նման որոշումներն ընդունվում են միջոցառման նախօրեին»,– նշել է դիվանագետը։

Նա հիշեցրել է, որ ամերիկյան կողմը պաշտոնապես հրավիրել է Ռուսաստանին՝ բազմիցս հրապարակայնորեն հայտարարելով, որ ցանկանում է գագաթնաժողովին տեսնել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Պանկինի խոսքով՝ դա բնական է, քանի որ նման քայլը նախագահող երկրի պարտականությունն է։

ՌԴ փոխարտգործնախարարը հավաստիացրել է, որ ռուսական կողմը մտադիր է ակտիվորեն մասնակցել գագաթնաժողովին։

«Ամեն դեպքում մենք ներկայացված կլինենք բարձր մակարդակով»,– ընդգծել է նա։

դիտվել է 0 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով


Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»


Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը


Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը


Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *