Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ վերջին 48 ժամվա ընթացքում հեռախոսազրույցներ է ունեցել 12 երկրների գործընկերների հետ՝ քննարկելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև սրվող գործողությունների հետևանքները։
Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը։
«Վերջին 48 ժամվա ընթացքում Օմանից, Եգիպտոսից, Հորդանանից, Սաուդյան Արաբիայից, Կատարից, Կիպրոսից, Թուրքիայից, Քուվեյթից, ԱՄԷ-ից, Թունիսից, Իրաքից և Պակիստանից իմ 12 գործընկերների հետ առանձին հեռախոսազրույցներում քննարկել ենք տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները և ԱՄՆ-ի ու սիոնիստական ռեժիմի սրվող գործողությունների հետևանքները»,-գրել է նա Instagram-ում։
Նախարարը նաև ընդգծել է Իրանի օրինական իրավունքը՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունն ու ազգային անվտանգությունը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության մեխանիզմներ ստեղծելու անհրաժեշտությունը՝ առանց տարածաշրջանային սահմաններից դուրս գտնվող ուժերի միջամտության։
Leave a Reply