Արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնի

Written by

in

Վրաստանի արտարժույթի պահուստները 2026 թվականի հոկտեմբերի վերջին հասել են պատմական առավելագույնի՝ կազմելով 8.25 միլիարդ դոլար։ Այս մասին վկայում են Վրաստանի Ազգային բանկի պաշտոնական տվյալները, հայտնում է Aliq.ge-ն։

Տարեկան կտրվածքով պահուստներն աճել են 47.2%-ով կամ 2.64 միլիարդ դոլարով, իսկ միայն հոկտեմբերին աճը կազմել է 82.6 միլիոն դոլար։

Պահուստների ավելացման հիմնական գործոններից մեկը ոսկու գնման ռազմավարության շարունակությունն է։ Հոկտեմբերին Ազգային բանկը ձեռք է բերել ևս 400 միլիոն դոլարի ոսկի, իսկ հունիսին այդ նպատակով հատկացրել էր լրացուցիչ 100 միլիոն դոլար։

Արդյունքում՝ Վրաստանի ոսկու պաշարները 250 հազարից հասել են 350 հազար ունցիայի՝ շուրջ 10.9 տոննայի։ Ոսկու պորտֆելի ընդհանուր արժեքը կազմել է 1.365 միլիարդ դոլար՝ երկրի միջազգային պահուստների 16.6%-ը։

Ազգային բանկի գնահատմամբ՝ ոսկու պաշարների ավելացումը թույլ կտա պաշտպանել երկրի պահուստները համաշխարհային ֆինանսական շուկաների անկայունությունից։

Ընդհանուր առմամբ, 2026 թվականի առաջին ինը ամիսներին Ազգային բանկի կողմից արտարժույթի և ակտիվների զուտ գնումները կազմել են 3.37 միլիարդ դոլար։

դիտվել է 4 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով


Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»


Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը


Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը


Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *