Արտառոց դեպք՝ Երևանում

Written by

in

Երեկ՝ նոյեմբերի 5-ին, SHAMSHYAN.com էր զանգահարել 35-ամյա Սասմա Ա․-ն, մանկատունն ավարտելուց հետո բնակվել է Երևանում՝ Գարեգին Նժդեհի փողոցի 56 Ա շենքի նախկին հանրակացարանում տրամադրված սենյակներից մեկում։

Կնոջ խոսքով՝ այդ սենյակը տարիներ շարունակ եղել է իր մշտական բնակության վայրը։ Նա այնտեղ բնակվել է, երեխա ունեցել, հասցե է ստացել, ջուր անցկացրել և անհրաժեշտ կենցաղային պայմաններ ստեղծել, սակայն բնակարանի սեփականության վկայական այդպես էլ չի ստացել։

Նրա փոխանցմամբ՝ 2023 թվականի մարտի 19-ին ընտանեկան բռնության հետևանքով ստիպված է եղել անչափահաս երեխայի հետ լքել Հայաստանը։ Բացակայության ընթացքում, իր պնդմամբ, սենյակը զբաղեցրել են այլ անձինք, որոնք այժմ հրաժարվում են անգամ բացել դուռը։ Վերադառնալուց հետո կինը դիմել է տարբեր պետական կառույցների, սակայն, նրա խոսքով, մինչ օրս որևէ լուծում չի ստացել։ Այս պահին մանկատան նախկին սանը 9-ամյա որդու հետ անօթևան է։ Նա խնդրում է իրավասու մարմիններին պարզաբանել, թե ինչ հիմքով է իր տարիների բնակության սենյակը տրամադրվել այլ անձանց, և աջակցել իրեն ու երեխային՝ կա՛մ բնակության իրավունքը վերականգնելու, կա՛մ ժամանակավոր կացարան տրամադրելու հարցում։

դիտվել է 9 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով


Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»


Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը


Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը


Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *