ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կողմ է արհեստական բանականությանը, որը նա անվանում է «գերբանականություն», հորդորելով ընդունել այդ տեխնոլոգիան և օգտվել դրա ընձեռած տնտեսական հնարավոր օգուտներից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը գրել է Truth Social հարթակում:
«Որպես նախագահ՝ ես 100%-ով կողմ եմ գերբանականությանը (Super Intelligence) և կաշխատեմ ԱՄՆ-ի այն բազմաթիվ նահանգների հետ, որոնք ցանկանում են դառնալ հարուստ դրա շնորհիվ։ Դա ոսկի է, և միայն անխելք ղեկավարությունը կարող է «ոչ» ասել այն հարստությանը, որ դրանք բերում են», – նշել է նա գրառման մեջ։
Թրամփը սեպտեմբերի վերջին ստորագրել է գործադիր հրամանագիր, որով դաշնային գերատեսչություններին և գործակալություններին հրահանգվում է պաշտոնական նամակագրությունում, հանրային հաղորդակցությունում, կայքերում, զեկույցներում և քաղաքականության փաստաթղթերում օրենքով թույլատրված չափով օգտագործել «գերբանականություն» և «ԳԲ» տերմինները՝ «արհեստական բանականություն» և «ԱԲ» տերմինների փոխարեն։
Նա նախկինում իր վարչակազմի կոշտ դիրքորոշումն էր հայտնել տերմինաբանության վերաբերյալ՝ ասելով, որ Սպիտակ տունը «թշնամի» է համարում նրանց, ովքեր շարունակում են օգտագործել «արհեստական բանականություն» տերմինը՝ «գերբանականություն» տերմինի փոխարեն։
Վարչակազմը նաև ստեղծել է գերբանականության ուժ՝ դաշնային կառավարության մոտեցումը տեխնոլոգիայի նկատմամբ համակարգելու համար։
դիտվել է 8 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/


Leave a Reply