30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ

Written by

in

Հոկտեմբերի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից մի քաղաքացու տեղափոխել են «Արարատ» բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ։ Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է և հիվանդանոց տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Վարազդատ Մ.-ն է։

Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորին, Արարատի համայնքային ոստիկանները պարզել են, որ ժամեր առաջ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ում Վարազդատ Մ.-ն գիպսի համար նախատեսված բունկերի վրա աշխատանքներ կատարելիս 2-3 մետր բարձրությունից անզգուշաբար վայր է ընկել, որի հետևանքով էլ տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով ոստիկանության Արարատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վարազդատ Մ.-ն աշխատում է «Արարատցեմենտ» ՓԲԸ-ում՝ որպես մեքենավարի օգնական։

դիտվել է 7 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով


Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»


Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը


Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը


Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *