Ժողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. Ղազինյան

Written by

in




«Ժողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունը, ինչպես խաբում են շատ այլ հարցերում, այս պարագայում էլ են խաբում»,- ասուլիսում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։

Նա հիշեցրեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը ի պատասխան լրագրողի հարցմանն ասել էր, որ բացի պետական երաշխիքով վարկերից, բոլոր վարկերի տոկոսները վճարում է սեփականատերը։

«2016 թվականին ՀԷՑ-ը Սամվել Կարապատեյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է, դրանից  հետո ոչ մի դրամ, ոչ մի լումա ոչ մի հայ սպառող մեր հայրենակից չի վճարել տոկոսի համար»,- ասաց Դավիթ Ղազինյանը։ 

Նա նշեց, որ այդ ժամանակ ոչ մեկ չէր վարկավորելու ՀԷՑ ՓԲԸ-ն, եթե չլիներ Սամվել Կարապետյան անձի գործոնը։ 

«ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, 36 միլիարդ դրամ պակասորդ ուներ, որի պատճառով նախկին սեփականատերերը մտան Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով 19 դրամով, եթե չեմ սխալվում, թանկացնելու, որից հետո իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանը վերցրեց ՀԷՑ-ը։ Այդ ժամանակվանից Սամվել Կարապետյանի անձնական երաշխավորությունը գործում է։ 

Ինչքան վարկ ունի ՀԷՑ-ը, դրա երաշխավորն, անգամ ոչ իր կառավարելու ընթացքում, համապատասխան սուբյեկտի կառավարման ժամանակ անգամ, գործում է  Սամվել Կարապետյանի երաշխավորությունը»,- ասաց Դավիթ Ղազինյանը։

Նա ընդգծեց, որ այս ժամանակվանից յուրաքանչյուր միջազգային վարկային պայմանագրի տակ եղել է և մինչ այսօր կա Սամվել Կարապետյանի անձնական և իր ընկերությունների երաշխավորությունը։ 


Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *