45-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել ավտոբուսից իջած անչափահասին

Written by

in

Այսօր՝ հուլիսի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 45-ամյա Սուրեն Վ․-ն իր վարած «Hongqi» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ավտոբուսից իջած մի հետիոտնի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, ով 10-12 տարեկան երեխա է եղել, տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *