Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Հայաստանի Հանրապետությունը սփյուռքին կարող է առաջարկել միայն մի բան՝ ինքն իրեն»:
«Հայաստանի Հանրապետությունն ինքն իրեն է առաջարկում սփյուռքին՝ որպես հայրենիք, որը պետություն է՝ իր բոլոր ատրիբուտներով։ Այդ հայրենիքը սփյուռքին առաջարկում է սեր, բայց նաև հարգանք։
Այսօր Հայաստանի Հանրապետությունը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերությունները։ Արդեն համայնքներում ունենք տասնյակից ավելի Սփյուռքի գործերի հանձնակատարներ, որոնց գործառույթն է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալ սփյուռքի հետ հարաբերություններում և սփյուռքի ուղերձները բերել Հայաստանի Հանրապետություն։ Եվ ես համոզված եմ, որ սա այն համակարգն է, որը ճշգրտորեն արտահայտում է հայրենիք-պետություն հարաբերությունները», – ասել է Նիկոլ Փաշինյանը՝ելույթ ունենալով Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովում:
Leave a Reply