«ՄԻԱՍԻՆ» ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
«Միասին» այլընտրանքային, հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդը հիմնադրման օրից նպատակ է հռչակել Հայաստանի քաղաքական, հասարակական ուժերի համախմբումը՝ ազգային հիմնախնդիրները միասնաբար լուծելու նպատակով։
«Միասին» շարժումը և Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը ողջունում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախաձեռնած ընդդիմադիր քաղաքական ուժերի համախմբման նախաձեռնությունը մեր պետության ինքնիշխանությանը և անվտանգությանը սպառնացող մարտահրավերներին ընդառաջ։
Հանձնառու ենք գործուն մասնակցություն ունենալ հայտարարությամբ ամրագրված չորս կետերի իրագործման բարդ, բայց այլընտրանք չունեցող պայքարում։ Միաժամանակ, փաստում ենք, որ մեզ անհայտ պատճառով և առանց մեր կառույցի ղեկավար ներկայացուցչի մասնակցության «Միասին» շարժման անունը տեղ է գտել նշված հայտարարությունը ստորագրողների շարքում (թեև, ընդգծենք, որ համոզված ենք, որ այդ ստորագրությունը պետք է լինի)։ Վճռական ենք՝ գործելու համակարգված, անկասելի և համախումբ՝ ի շահ Հայոց պետականության, հայրենիքի, և ժողովրդի արդարացի սպասումներին համապատասխան։
«Միասին» այլընտրանքային,
հասարակական-քաղաքական շարժման խորհրդի անունից՝
Խորհրդի համակարգող՝
Արամ Սարգսյան
դիտվել է 16 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/


Leave a Reply