Վարորդների ուշադրությանը․ նոյեմբերի 8-9-ին հանրապետության ճանապարհներին սպասվում են ձյուն, բուք և մերկասառույց.Սուրենյան

Written by

in

Հարգելի վարորդներ ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ❗️❗️❗️❗️.                   Նոյմբերի 5-8-ին և 9-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում զգալի։ Նոյեմբերի 6-ի երեկոյան ժամերից, 7-ին և 8-ի ցերեկը Շիրակում՝ 1600մ, Լոռի-Տավուշում՝ 800մ, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտում՝ 1800մ, Գեղարքունիքում՝ 2000մ, Վայոց ձորում և Սյունիքում՝ 1800մ և ավելի բարձրություններում սպասվում է ձյուն։

Նոյեմբերի 8-ի երեկոյան և լույս 9-ի գիշերը արդեն հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային մարզերում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց։ Նոյեմբերի 8-ի ուշ երեկոյան և 9-ի գիշերը ձյուն է սպասվում նաև Երևանի բարձրադիր գոտում։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով։ Հայհիդրոմետ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *