Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն

Written by

in

Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները։ Ընդամենը մի քանի օր առաջ Փաշինյանը հրապարակայնորեն սպառնում էր ընդդիմության այն առաջնորդներին, որոնք դեմ են Ալիևի Սահմանադրությանը, իսկ այսօր Սամվել Կարապետյանը կրկին կալանավորվում է։

Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելով՝ Փաշինյանը փորձում է հակաժողովրդավարական մեթոդներով պարտադրել Ալիևի Սահմանադրության ընդունումը։
Նա նույնն արեց 2025 թվականին և ձախողվեց։ Այդ ժամանակ Փաշինյանը ձերբակալեց Սամվել Կարապետյանին, քանի որ վերջինս պաշտպանում էր Հայ Առաքելական եկեղեցին։ Սակայն Փաշինյանին չհաջողվեց կազմաքանդել ու կործանել Եկեղեցին։

Սամվել Կարապետյանը 2025 թվականին, անգամ կալանքի տակ գտնվելով, համախմբում էր ժողովրդին Հայաստանի ազգային ինքնության և անկախության պաշտպանության շուրջ։ Նա շարունակելու է այդ պայքարը նաև այսօր՝ անկախ իր առջև դրվող խոչընդոտներից։

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *