Մերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը. Տիգրան Աբրահամյան

Written by

in

Մերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը: Այս մասին գրել է նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Մեր երկրում ներքին կամ արտաքին օրակարգի հետ կապված տասնյակներով կուտակված հարցեր կան, որոնց մասին կարելի է ժամերով քննարկել ու մեկ ընդհանուր դիրքորոշման չգալ:

Սակայն կան հարցեր, առաջնահերթություններ, որոնց վերաբերյալ մեկ ընդհանուր մոտեցում ձևավորելը խիստ անհրաժեշտ է:

Դրանցից մեկն ադրբեջանական պահանջատիրության մերժումն է, որը մեկ արտահայտվում է հայ պատանդներ պահելով, մեկ՝ զիջումներ պարտադրելով, մեկ՝ ՀՀ-ին նոր սահմանադրություն պարտադրելով:

Մերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը»,- գրել է Աբրահամյանը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *