Գերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Written by

in



Գերմանիայի մի շարք բարձրաստիճան քաղաքական գործիչներ շնորհավորել են ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությանը, որը միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքներով հաղթանակ է տարել նախագահ Դոնալդ Թրամփի կուսակից հանրապետականների նկատմամբ՝ մեծամասնություն ստանալով Կոնգրեսի երկու պալատներում։ Այս մասին գրում է Deutsche Welle-ն։

Ըստ հրապարակման՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի՝ անդրատլանտյան համագործակցության հարցերով համակարգող Մետին Հաքվերդին հայտարարել է, որ ակնկալում է, որ ԱՄՆ միջանկյալ ընտրությունների արդյունքները զգալի ազդեցություն կունենան Բեռլինի և Վաշինգտոնի միջև քաղաքական հարաբերությունների վրա։

«Ամերիկան ընտրել է փոփոխությունը», – DPA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է նա։


Պաշտոնյան միաժամանակ ընդգծել է, որ արտաքին քաղաքականության հարցերում որոշիչ դեր կշարունակի կատարել նախագահ Թրամփը, և որ Գերմանիան կշարունակի կապեր պահպանել երկու կուսակցությունների հետ։

«Մենք հատկապես չպետք է սահմանափակենք մեր շփումները քաղաքական առանձին ճամբարներով», – հավելել է նա։

Հաքվերդին նաև ընդգծել է պատմական նշանակությունը այն փաստի, որ առաջին անգամ Նյու Մեքսիկոյի նահանգապետ է ընտրվել բնիկ ամերիկուհի, իսկ Ջորջիայի նահանգապետ՝ սևամորթ կին։

Իր հերթին, Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը շնորհավորել է դեմոկրատներին՝ նրանց հաղթանակն անվանելով «պատմական»։ Նա նաև ընդգծել է, որ Սպիտակ տան վարչակազմը չի փոխվելու, և Բեռլինը կշարունակի համագործակցել նրա հետ։


Հետևեք
 մեզ՝ այստեղ


Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *