Այդ մասին ասվում է այսօր հրապարակված ԵՄ ընդլայնման վերաբերյալ Եվրահանձնաժողովի զեկույցում։
«Եթե Վրաստանի իշխանությունները չփոխեն ուղեգիծը եւ չվերահաստատեն իրենց հավատարմությունը ԵՄ անդամակցության հիմնարար սկզբունքներին, Վրաստանը կկորցնի թեկնածուի իր կարգավիճակը եւ անդամակցության նախապատրաստման գործընթացում ձեռք բերված առավելությունները», – ասված է փաստաթղթում։
Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանի իշխող կուսակցությունը շարունակում է խարխլել ժողովրդավարական սկզբունքները, օրենքի գերակայությունը եւ հիմնարար իրավունքները։
Վրաստանը թեկնածուի կարգավիճակ էր ստացել 2023 թվականի դեկտեմբերին։
2024 թվականի հունիսին Եվրոպական խորհուրդն արձանագրել էր, որ իշխանությունների գործողությունները կարող են փաստացի կանգնեցնել անդամակցության գործընթացը։ Նույն թվականի նոյեմբերին Վրաստանի կառավարությունը հայտարարել էր, որ ինքն է կասեցնում անդամակցության բանակցությունները մինչեւ 2028 թվականը։
Մեդիամաքսը նշում է, որ նոյեմբերի 3-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել Եվրոպական միությանը Վրաստանի անդամակցելու օգտին եւ նկատել էր, որ հենց Վրաստանի օրինակն է ոգեւորել Հայաստանին:
Վրաստանը կարող է կորցնել ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակը
Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական միությանը Վրաստանի անդամակցելու գործընթացը փաստացի կանգնեցված է, իսկ թեկնածուի կարգավիճակը մնում է «միայն թղթի վրա»։
Leave a Reply