Իսլամաբադում ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ

Written by

in

Իսլամաբադում ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են: Այս մասին հայտնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

 

«Ես հարցրեցի՝ արդյոք բանակցությունները պաշտոնապես սկսվել են, և նա դրական պատասխան տվեց»,- նախագահի հետ զրույցից հետո գրել է NewsNation հեռուստաալիքի լրագրողը։

Նա նաև նշել է, որ շուտով պարզ կդառնա՝ արդյոք Իրանն անկեղծ է բանակցություններում։

 

«Ես ձեզ շատ շուտով տեղյակ կպահեմ։ Դա շատ ժամանակ չի խլի»,- մեջբերել է լրագրողը Թրամփի պատասխանը համապատասխան հարցին։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *