9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ. բացառիկ մանրամասներ

Written by

in

Ուշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը հայ է, Ռուսաստանի քաղաքացի։ Այս մասին հայտնում են NEWS.am-ի աղբյուրները։

Մեր բացառիկ տեղեկությունների համաձայն, վարորդը ականատեսներին պատմել է, որ մեքենայի արգելակները չեն պահել։

Մեր տեղեկությունների համաձայն, վթարի հետեւանով մահացած ամուսիններն ու նրանց որդին եղել են Jeep մակնիշի մեքենայում։

Նշենք, որ արգելակների չաշխատելու մասին քիչ առաջ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նաեւ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն է հայտնել։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *